mercredi 9 avril 2014

Նախագիծ "Իմ սիրելի Ֆրանսիան"

10-11-րդ  դասարանների   ֆրանսերենի  ընտրությամբ  դասընթացի   նախագծի  մշակում
                                   

Նախագիծ


<Իմ սիրելի Ֆրանսիան> նախագծի  շրջանակներում  ընտրել ֆրանսիայի մասին նյութեր և թարգմանել :Նյութերն աշակերտները պետք է ընտրեն ՝ելնելով իրենց հետաքրքրության  շրջանակներից:
Նախագծի   իրականացման  ժամկետները  -  Մեկ ուսումնական կիսամյակ
Նախագծի  իրականացնողները   - 10-11-րդ  դասարանների սովորողները՝  Կ.Թևոսյանի  ղեկավարությամբ:
Նախագծի ուսումնական  նպատակը. Կատարելով    այսպիսի  աշխատանք՝  աշակերտները  ձեռք են  բերում  թարգմանչական   հմտություններ  և    հարստացնում են  իրենց  բառապաշարը: Նման աշխատանքը հնարավորությյուն է տալիս ծանոթանալ  լեզուն կրողների ու նրանց երկրի մշակույթին, որն էլ կարող է  հիմք   հանդիսանալ  թեմայի  վերաբերյալ  բաց դասի կազմակերպմանը:
Նախագծի  գործնական  նպատակը. Ստեղծվում է  ֆրանսերեն և հայերեն նյութերի   էլեկտրոնային   տարբերակը: Աշակերտները թարգմանությունից բացի, պետք է կիրառեն  իրենց համակարգչային ունակությունները,այսինքն՝ պատրաստեն նյութեր թեմայի վերաբերյալ ,որպեսզի կարողանան ներկայացնել իրենց կատարած աշխատանքները իրենց ընկերներին  ու մեդիայի աշխարհում: 
Նախագծի  իրականացման ընթացիկ  աշխատանքների  մեթոդական  կազմակերպում
Աշակերտները   սկսում են  մանրակրկիտ  աշխատել արդեն  ընտրված   նյութի  վրա:Ղեկավարը պետք է նախագծի ողջ ընթացքում օգնի իր խորհուրդներով ու նրանց  ցույց տա թարգմանչական հմտությունների կիրառման  ձևը:  Նրանք պետք է  օգտվեն  բազմաթիվ  ուսումնական  աղբյուրներից  , բառարաններից:Աշխատանքը  նրանք կարող են և՛ տանը ,և՛''  դպրոցում կատարել: Նրանք  իրենց  անհատական ուսումնական   բլոգներում պետք է  տեղադրեն  արդեն իսկ  ղեկավարի կողմից ստուգված  թարգմանությունները և պատրաստած նյութերը:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire