mercredi 9 avril 2014

Նախագիծ " Իմ նախընտրած թեման"

7-9-րդ  դասարանների   ֆրանսերենի  ընտրությամբ  դասընթացի   նախագծի  մշակում
                                   

Նախագիծ


<Իմ նախընտրած թեման> նախագծի  շրջանակներում  աշակերտները պետք է ընտրեն ու  թարգմանեն իրենց նախընտրած  ու սիրելի թեման : 
Նախագծի   իրականացման  ժամկետները  -  Մեկ ուսումնական կիսամյակ
Նախագծի  իրականացնողները   - 7-9-րդ դասարանների սովորողները՝  Կ.Թևոսյանի  ղեկավարությամբ:
Նախագծի ուսումնական  նպատակը. Կատարելով    այսպիսի  աշխատանք՝  աշակերտները  ձեռք են  բերում  թարգմանչական   հմտություններ  ,  հարստացնում են  իրենց  բառապաշարը ու դառնում են ավելի տեղեկացված: Այս աշխատանքը կարող է դառնալ բաց դասի հիմք, որտեղ աշակերտները կներկայացնեն իրենց պատրաստած նյութերը :  Նման աշխատանքը   դասավանդողին  հնարավորությյուն է տալիս  ճանաչել   սովորողների հետաքրքրությունների շրջանակը ու կազմակերպել դասապրոցեսը այնպես , որ   սովորողները չձանձրանան:
Նախագծի  գործնական  նպատակը. Ստեղծվում է  ֆրանսերեն և հայերեն նյութերի   էլեկտրոնային   տարբերակը: Աշակերտները թարգմանությունից բացի, պետք է կիրառեն  իրենց համակարգչային ունակությունները,այսինքն՝ պատրաստեն նյութեր թեմայի վերաբերյալ ,որպեսզի կարողանան ներկայացնել իրենց կատարած աշխատանքները իրենց ընկերներին  ու մեդիայի աշխարհում: 
Նախագծի  իրականացման ընթացիկ  աշխատանքների  մեթոդական  կազմակերպում
Աշակերտները   սկսում են  մանրակրկիտ  աշխատել արդեն  ընտրված   նյութի  վրա:Ղեկավարը պետք է նախագծի ողջ ընթացքում օգնի իր խորհուրդներով ու նրանց  ցույց տա թարգմանչական հմտությունների կիրառման  ձևը:  Նրանք պետք է  օգտվեն  բազմաթիվ  ուսումնական  աղբյուրներից  , բառարաններից:Աշխատանքը  նրանք կարող են և՛ տանը ,և՛''  դպրոցում կատարել: Նրանք  իրենց  անհատական ուսումնական   բլոգներում պետք է  տեղադրեն  արդեն իսկ  ղեկավարի կողմից ստուգված  թարգմանությունները և պատրաստած նյութերը:

Aucun commentaire:

Enregistrer un commentaire