mardi 10 septembre 2013

Ֆրանսերենի նախագիծ

10-11-րդ  դասարանների   ֆրանսերենի  ընտրությամբ  դասընթացի   նախագծի  մշակում
                                   

Նախագիծ


<Թարգմանություններ> նախագծի  շրջանակներում   կատարել  բազմաբնույթ  թարգմանություններ:
Նախագծի   իրականացման  ժամկետները  -  2013-2014  ուսումնական  տարի 
Նախագծի  իրականացնողները   - 10-11-րդ  դասարանների սովորողները՝  Կ.Թևոսյանի  ղեկավարությամբ:
Նախագծի ուսումնական  նպատակը   . Կատարելով    այսպիսի  աշխատանք՝  աշակերտները  ձեռք են  բերում  թարգմանչական   հմտություններ  և    հարստացնում են  իրենց  բառապաշարը, որն էլ  հիմք է  հանդիսանում  թեմայի  վերաբերյալ  հետաքրքիր  կարծիքների արտահայտման և  բանավեճերի  ծավալման  համար:
Նախագծի  գործնական  նպատակը. Ստեղծվում է  ֆրանսերեն և հայերեն նյութերի   էլեկտրոնային   տարբերակը:
Նախագծի  իրականացման ընթացիկ  աշխատանքների  մեթոդական  կազմակերպում
Աշակերտները   սկսում են  մանրակրկիտ  աշխատել արդեն  ընտրված   նյութի  վրա: Աշակերտները  օգտվում են  բազմաթիվ  ուսումնական  աղբյուրներից  , բառարաններից:Նրանք  իրենց  անհատական ուսումնական   բլոգներում   տեղադրում  են  արդեն իսկ ստուգված  թարգմանությունները և  մտապահելու  արժանի  նոր բառերն  , բառակապակցությունները ու քերականական  երևույթները: