dimanche 22 juin 2014

Հունիսի 2-21-ի հաշվետվություն

Կարինե Թևոսյան


·         Մասնակցությունն ուսումնական ճամբարին

Այս տարի   7.1 դասարանի ջոկատի պատասխանատուն էի Գ. Հարությունյանի հետ միասին:Մենք միասին որոշեցինք մեր ուսումնական ճամբարի գործունեության հիմնական անելիքները և համատեղ  իրականացրեցինք: Երեխաները ճամփորդեցին,լողացին ,զբաղվեցին սպորտով ,մասնակցեցին տարածքի մաքրման աշխատանքներին , բաժանեցին տեղեկատվական թերթիկներ,ֆիլմեր դիտեցինք,բոուլինգ խաղացինք և այլն:
  • մասնակցությունը «Բանգլադեշյան պլեներ 2014-ին», ստուգատես-փառատոներից յուրաքանչյուրին
Մասնակցել եմ թարգմանչական ստուգատեսին իմ աշակերտների հետ միասին  :
Ներկայցրել ենք  համատեղ կատարած թարգմանությունները:Ստուգատեսին ներկայացրել եմ իմ կողմից սպասարկվող  մեր կրթահամալիրի ֆրանսերենի ենթակայքը, ինչպես նաև Դանիել Պենակի գրքի մի հատվածի թարգմանություն:Մյուս ստուգատեսների հանդես եմ եկել որպես հանդիսատես: Թարգմանել եմ«Բանգլադեշյան պլեներ 2014-ի»,աշխատակարգը և արդյունքները:
  • մասնակցությունը 2014-2015 ուստարվա ընդունելության աշխատանքին
Մեր խմբի հետ միասին բաժանել ենք տեղեկատվական թերթիկներ և գլխարկներ Մանկական երկաթուղիում:Իմ  աշակերտներին ,ինչպես նաև ծանոթներին ես նկարագրում եմ այն առավելությունները ,որ կարող է տալ  մեր կրթահամալիրը. Օր.՝ հենց այն ,որ սովորողը կարող է ընտրել իր սիրելի և նախընտրած օտար լեզուն , կարող է ազատ արտահայտել իր մտքերը ,վերաբերմունքը և այլն:
  • կրթական ծրագրի մշակման անհատական-խմբային աշխատանքը
Մասնակցում եմ օտար լեզվի առարկայական ծրագրի մշակման աշխատանքներին և առցանց ռեժիմով աշխատում եմ օտար լեզվի լաբորատորիայի հետ: Արդեն ներկայացրել եմ Ֆրանսերեն լեզվի առարկայական ծրագրի նախագիծը:(դեռ  մշակման մեջ է)
  • ուսումնական Ձեր բլոգի աշխատանքը
Ֆրանսերենի մեր բլոգում մենք դնում ենք մեր կատարած աշխատանքները(տեսանյութ,թարգմանություն,կարաոկե,երկխոսություն, դաս.. վարժություններ , բանաստեղծություններ)
  • ինքնակրթություն

Ես այս ժամանակահատվածում հասցրել եմ կարդալ Դանիել Պենակի ՛՛Դպրոցի  տառապանքը՛՛ գիրքը:Ես այս գրքից թարգմանել եմ որոշ հատվածներ  ՛՛Դպիրի համար՛՛:Կարդում եմ նաև այնպիսի հոդվածներ ,որոնք վերաբերում են առանց տնային առաջադրանքի  օտար լեզվի ուսուցման մեթոդին:

Այս ուսումնական տարվա հիմնական ձեռքբերումս համարում եմ խմբումս երեխաների թվի աճը և հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ:Այս ուսումնական  տարում իրականացրել ենք մի քանի   նախագծեր:Մեր խմբի հիմնական գործունեությանը կարող եք ծանոթանալ  այստեղ ,ici: