Ես «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում դասավանդում եմ ֆրանսերեն : Երբ նոր էի աշխատանքի
ընդունվել , ինձ թվում էր, թե ինչ-որ անիրական աշխարհում եմ հայտնվել, որտեղ իշխում է միայն թվային միջավայրը ՝ իր բազմազանությամբ:Մի
միջավայր, որ հնարավորություն է տալիս տուրք տալ երևակայությանը, իրականություն դարձնել
այն ամենը , ինչ ժամանակին անիրականանալի էր թվում: Պատկերացնում ե՞ք ուսուցիչը հանձնարարություններ
է տալիս աշակերտներին առցանց , տնային աշխատանքները հաղորդագրության տեսքով, ուսուցումը բլոգներով, էլ չեմ խոսում աշակերտների
համակարգչային գիտելիքների մասին : Այս ամենը տեսնելով՝
ես ինձ նրանց համեմատությամբ «նախնադարի
վառ ներկայացուցիչ »էի համարում: Բայց ահա
ինձ օգնության է գալիս ժամանակը՝ հնարավորություն
տալով ինտեգրվել այս ինքնատիպ
ու ինչպես ֆրանսիացիները կասեին extraordinaire միջավայրին:Այդ ամենը դարձավ իմ
կյանքի բաղկացուցիչ մասը, իսկ գլխավոր ձեռքբերումս ՝ Սեբաստացի դառնալը:
Թվում էր ՝գրեթե ամեն ինչ սովորել եմ, բայց 2013 թվականի ուսումնական տարվա սկիզբում հասկացա,որ մեր կրթահամալիրում աշխատելու համար պետք է ամեն վայրկյան սովորես ու աշխատես ինքդ քեզ վրա:Մի խոսքով մեր կրթահամալիրում և´ սովորողներն են սովորում ,և´ դասավանդողները:
2013թվականի ուսմնական տարին սկսեցինք բոլորովին նոր միջավայրում : Կրթահամալիր՝ առանց գրքի ,տետրի, գրիչի և ներքին ու արտաքին աշխարհները բաժանող սահմանագծի՝ պատերի:Արդեն լինելով Սեբաստացի՝ այս ամենը տեսնելով գրեթե չզարմացա,քանի որ հակված եմ այն գաղափարին, որ մեր կրթահամալիրը կենդանի գերակտիվ օրգանիզմ է,որ ոչ քնում է, ոչ հանգստանում ,այլ ստեղծում ու մշակում է նոր գաղափարներ՝ միայն ու միայն առաջ գնալու ու բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու համար:Հետաքրքիր գաղափար էր նաև նախագծային ուսուցումը,որի մեկնարկը մի փոքր դժվար էր, իսկ ավարտը ՝ բավականին խոստումնալից:Ես ինքս իրականացրել եմ «երգ-կարաոկե-տեսաֆիլմ»և «թարգմանություն» նախագծերը իմ ֆրանսերենի խմբի աշակերտների հետ միասին:Աշակերտնես,լինելով սկսնակ , կարողացան սովորել ֆրանսիական հայտնի ժամանակակից երգեր և թարգմանել բանաստեղծություններ ,հեքիաթներ, ինչպես նաև մեր կայքում դրված նյութերը: Մեդիաուրբաթին հանդես ենք եկել Զազի On ira երգի կատարմամբ: Գալիք 2014 թվականին պատրաստվում ենք մասնակցել Edudigitech2013-ին , մշակել նոր նախագծեր և կատարել ուսումնական ճամփորդություններ: Courage et bonne chance!
Aucun commentaire:
Enregistrer un commentaire