dimanche 12 janvier 2014

Հիացմունքի Դիջիպատում

Ես «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում  դասավանդում եմ ֆրանսերեն : Երբ նոր էի աշխատանքի ընդունվել ,  ինձ  թվում էր, թե ինչ-որ  անիրական աշխարհում եմ հայտնվել, որտեղ  իշխում է միայն թվային միջավայրը ՝ իր բազմազանությամբ:Մի միջավայր, որ հնարավորություն է տալիս տուրք տալ երևակայությանը, իրականություն դարձնել այն ամենը , ինչ ժամանակին անիրականանալի էր թվում:  Պատկերացնում ե՞ք ուսուցիչը հանձնարարություններ է  տալիս աշակերտներին  առցանց , տնային աշխատանքները հաղորդագրության  տեսքով, ուսուցումը բլոգներով, էլ չեմ խոսում աշակերտների համակարգչային գիտելիքների մասին  : Այս ամենը   տեսնելով՝  ես  ինձ նրանց համեմատությամբ   «նախնադարի վառ ներկայացուցիչ »էի համարում: Բայց ահա  ինձ օգնության է գալիս  ժամանակը՝ հնարավորություն տալով  ինտեգրվել այս  ինքնատիպ  ու ինչպես ֆրանսիացիները  կասեին  extraordinaire միջավայրին:Այդ ամենը դարձավ իմ կյանքի բաղկացուցիչ մասը, իսկ  գլխավոր  ձեռքբերումս ՝ Սեբաստացի դառնալը:
Թվում էր ՝գրեթե ամեն ինչ սովորել եմ, բայց 2013 թվականի ուսումնական  տարվա սկիզբում հասկացա,որ  մեր կրթահամալիրում  աշխատելու համար պետք է ամեն վայրկյան սովորես ու աշխատես ինքդ քեզ վրա:Մի խոսքով մեր կրթահամալիրում  և´ սովորողներն են սովորում  ,և´ դասավանդողները:

2013թվականի ուսմնական տարին  սկսեցինք բոլորովին նոր միջավայրում : Կրթահամալիր՝ առանց գրքի ,տետրի, գրիչի և ներքին ու արտաքին աշխարհները բաժանող սահմանագծի՝ պատերի:Արդեն լինելով Սեբաստացի՝  այս ամենը տեսնելով գրեթե չզարմացա,քանի որ  հակված եմ այն գաղափարին, որ մեր կրթահամալիրը կենդանի գերակտիվ  օրգանիզմ է,որ ոչ քնում է, ոչ հանգստանում ,այլ ստեղծում  ու մշակում է  նոր գաղափարներ՝ միայն ու միայն առաջ գնալու ու բազմաթիվ դժվարություններ հաղթահարելու  համար:Հետաքրքիր գաղափար էր նաև  նախագծային ուսուցումը,որի մեկնարկը մի փոքր դժվար էր, իսկ  ավարտը ՝ բավականին  խոստումնալից:Ես ինքս իրականացրել եմ «երգ-կարաոկե-տեսաֆիլմ»և «թարգմանություն» նախագծերը իմ ֆրանսերենի խմբի աշակերտների հետ միասին:Աշակերտնես,լինելով սկսնակ , կարողացան   սովորել   ֆրանսիական    հայտնի ժամանակակից  երգեր և թարգմանել բանաստեղծություններ ,հեքիաթներ, ինչպես նաև մեր կայքում դրված նյութերըՄեդիաուրբաթին հանդես ենք եկել Զազի  On ira  երգի կատարմամբ: Գալիք  2014 թվականին պատրաստվում ենք  մասնակցել Edudigitech2013-ին , մշակել   նոր նախագծեր և կատարել ուսումնական ճամփորդություններ: Courage et bonne chance!

Aucun commentaire:

Enregistrer un commentaire